2022-2023 ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ
1. ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ
0215.06.5 ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ
«ԴԱՇՆԱՄՈՒՐ»
Դիմորդը պետք է կատարի՝
1. Երկու էտյուդ
2. Եռաձայն պոլիֆոնիկ ստեղծագործություն
3. Խոշոր կտավի ստեղծագործություն (ռոնդո, վարիացիաներ, սոնատի կամ կոնցերտի I մաս կամ II և III մասեր)
4. Մեկ պիես (ցանկալի է՝ վիրտուոզ)
0215.06.5 ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ․ «ԼԱՐԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ»
Ջութակ, ալտ
Դիմորդը պետք է կատարի՝
1. ա) Եռօկտավ երկու գամմա (մաժոր և մինոր), լեգատո՝ 4, 8, 12 և 24 հնչյուններով) և արպեջիոներ
բ) Մաժոր և մինոր գամմաներ տերցիաներով, սեքստաներով և օկտավաներով՝ առաջին երեք դիրքերի (позиция) սահմաններում
2. Մեկ էտյուդ
3. Խոշոր կտավի ստեղծագործություն (հնագույն սոնատի երկու մաս կամ կոնցերտի I կամ II և III մասերը)
4. Պիես (ցանկալի է՝ վիրտուոզ բնույթի)
Թավջութակ
Դիմորդը պետք է կատարի՝
1. ա) Եռօկտավ երկու գամմա՝ մաժոր և մինոր, արպեջիո, լեգատո՝ 4, 8, և 16 հնչյուններով
բ) Մաժոր և մինոր գամմաներ տերցիաներով, սեքստաներով և օկտավաներով՝ չափավոր տեմպով առաջին երեք դիրքերի (позиция) սահմաններում
2. Մեկ էտյուդ
3. Խոշոր կտավի ստեղծագործություն (սոնատի կամ կոնցերտի I կամ II և III մասեր)
4. Մեկ պիես
Կոնտրաբաս
Դիմորդը պետք է կատարի՝
1. Գամմաներ՝ մաժոր և մինոր (2 նշան ունեցող)
2. Մեկ էտյուդ
3. Երկու պիես
Տավիղ
Դիմորդը պետք է կատարի՝
1. Երկու գամմա՝ մաժոր և մինոր (մինչև 4 նշան ունեցող), մեծ արպեջիոներ՝ ձեռքերի հաջորդումով
2. Մեկ էտյուդ
3. Տարաբնույթ երկու պիես
Կիթառ
Դիմորդը պետք է կատարի՝
1. Մեկ էտյուդ
2. Երկու տարաբնույթ պիես
3. Մեկ մեծածավալ ստեղծագործություն
0215.06.5 ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ «ՓՈՂԱՅԻՆ ԵՎ ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ»
Փողային գործիքներ`Ֆլեյտա, հոբոյ, կլարնետ, սաքսոֆոն, ֆագոտ, շեփոր, տրոմբոն և այլ գործիքներ
Դիմորդը պետք է կատարի՝
1. Գամմաներ՝ մաժոր և մինոր (մինչև 4 նշան ունեցող), ստակատո և լեգատո, արպեջիոներ համաչափ շարժմամբ
2. Մեկ էտյուդ
3. Երկու տարաբնույթ պիես կամ ցիկլային ստեղծագործության մասեր
Հարվածային գործիքներ՝ քսիլոֆոն, մարիմբա
Դիմորդը պետք է կատարի՝
1. Գամմաներ՝ մաժոր և մինոր (մինչև 4 նշան ունեցեղ), արպեջիոներ միջին տեմպով,
2. Մեկ էտյուդ
3. Երկու տարաբնույթ պիես կամ ցիկլային ստեղծագործության մասեր
0215.06.5 ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ «ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ»
Քանոն
Դիմորդը պետք է կատարի՝
1. Մեկ էտյուդ,
2. Երկու տարաբնույթ պիես,
3. Մեկ խոշոր կտավի ստեղծագործություն (կոնցերտ, վարիացիա, ռապսոդիա և այլ)
Թառ, քյամանչա, ուդ, շվի, սանթուր, սազ
Դիմորդը պետք է կատարի՝
1. Երկու տարաբնույթ պիես
2. Մեկ մեծածավալ ստեղծագործություն (վարիացիա, ֆանտազիա և այլ)
Դուդուկ, բլուլ
Դիմորդը պետք է կատարի՝
1. Երկու հայ ժողովրդական մեղեդի (մշակումներ)
2. Երկու ռիթմիկ ստեղծագործություն (պարային բնույթի)
Դհոլ
Դիմորդը պետք է կատարի՝
1. Ռիթմիկ պատկերներ (երկկոտորակներ, եռակոտորակներ
2. Ռիթմիկ պատկերի թերթից ընթերցում ( պարզ և բարդ չափերում)
Ակորդեոն
Դիմորդը պետք է կատարի՝
1. Մեկ էտյուդ
2. Երկու տարաբնույթ պիես
3. Մեկ խոշոր կտավի ստեղծագործություն (ռոնդո, սոնատ, սոնատին և այլ)
0215.01.5 ԵՐԳԵՑՈՂՈՒԹՅՈՒՆ
Դիմորդները պետք է դրսևորեն անհրաժեշտ ձայնային և երաժշտական տվյալներ, ունենան առողջ ձայնային ապարատ, երաժշտական լսողություն, ռիթմի զգացողություն և հիշողություն: Ընդունվողները չպետք է ունենան կայուն խոսակցական, ինչպես նաև մասնագիտական գործունեությանը խանգարող՝ արտահայտված ֆիզիկական թերություններ: Դիմորդները պետք է անցած լինեն բժշկական ստուգում ֆոնիատորի և լարինգոլոգի մոտ:
Դիմորդները պարտավոր են կատարել.
ա) Դասական երգեցողություն՝ տարբեր կոմպոզիտորների երկու-երեք ստեղծագործություն (երգ, ռոմանս, թեթև արիա), ժողովրդական երգեցողություն՝ 2 ժող. երգ, հայ կոմպոզիտորի մեկ ստեղծագործություն, էստրադային երգեցողություն՝ երեք տարաբնույթ ստեղծագործություն որոնցից մեկը պարտադիր հայ հեղինակի:
բ) արտասանել բանաստեղծություն, առակ կամ հատված գեղարվեստական որևէ երկից:
2. Սոլֆեջիո և երաժշտական գրագիտություն
«Դաշնամուր». «Լարային գործիքներ» (ջութակ, ալտ, թավջութակ), «Երգչախմբային դիրիժորություն» մասնագիտությունների գծով ընդունվողների համար սոլֆեջիոյից և երաժշտական գրագիտությունից քննական պահանջները սահմանվում են մանկական երաժշտական դպրոցի 7-ամյա ուսուցման ծրագրի ծավալով, իսկ «Լարային նվագարաններ»(կոնտրաբաս, տավիղ, կիթառ), «Փողային և հարվածային գործիքներ» և «Ժողովրդական գործիքներ» մասնագիտությունների գծով ընդունվողների համար՝ 5 - ամյա ուսուցման ծրագրերի ծավալով:
2.1. Սոլֆեջիո
0215.06.5 Գործիքային կատարողական արվեստ «Դաշնամուր», «Լարային գործիքներ» (ջութակ, ալտ, թավջութակ), 0215.02.5 «Երգչախմբավարություն»
Դիմորդներից պահանջվում է.
1. Գրել միաձայն թելադրություն 8 տակտ ծավալով, մաժոր կամ մինոր տոնաձայնություններից մեկում քրոմատիզմով: Չափերը՝ 2/4, 3/4, 4/4, 3/8, 6/8: Ռիթմական դժվարություններ՝ սինկոպաների պարզ տեսակներ, տրիոլներ, կետով նոտաներ, տասնվեցերորդականներ: Թելադրվում է 10 անգամ, 25 րոպեի ընթացքում:
2. Երգել մաժոր (բնական և հարմոնիկ), մինոր (բնական, հարմոնիկ և մելոդիկ) գամմաններ:
3. Երգել տոնայնության մեջ.
ա) աստիճաններ,
բ) ինտերվալներ՝ դիատոնիկ; բնորոշ և եռատոներ՝ լուծումներով:
գ) ակորդներ՝ գլխավոր աստիճանների եռահնչյուններն իրենց շրջվածքներով, փքց 35 և մծց 35 լուծումներով, D7 և շրջվածքները լուծումներով, փոքր և փոքրացված ձգտող VII7 լուծումներով; II7 լուծումներով:
4. Երգել հնչյունից վեր և վար դիատոնիկ ինտերվալներ, դեպի վեր՝ եռատոներ, բնորոշ ինտերվալներ լուծումներով: Ակորդներ՝ եռահնչյուններ և շրջվածքներ; փքց 35 և մծց 35 լուծումներով; D7 և շրջվածքները լուծումներով; փոքր և փոքրացված ձգտող VII7 լուծումներով; II7 լուծումներով և տոնայնությունների որոշմամբ:
5. Նոտային տեքստի թերթից երգեցողություն:
6. Լսողությամբ որոշել.
ա) լադեր, մաժոր (երկու տեսակ), մինոր (երեք տեսակ); առանձին տետրախորդներ, աստիճաններ
բ) ինտերվալներ և ակորդներª առանձին և հաջորդաբար:
0215.06.5 Գործիքային կատարողական արվեստ «Փողային և հարվածային գործիքներ», «Ժողովրդական գործիքներ», «Լարային գործիքներ» (կոնտրաբաս, տավիղ, կիթառ)
Դիմորդները պարտավոր են.
1. Գրել միաձայն թելադրություն 8 տակտ ծավալով, մաժոր կամ մինոր տոնայնություններից մեկում: Չափերը՝ 2/4, 3/4, 4/4, 3/8: Ռիթմական դժվարություններ՝ քառորդներ, ութերորդականներ, տասնվեցերորդական կետով նոտաներ (կես նոտա կետով; քառորդ կետով և ութերորդական; ութերորդական կետով և տասնվեցերորդական; ութերորդական և երկու տասնվեցերորդական; երկու տասնվեցերորդական և ութերորդական): Թելադրվում է 12 անգամ՝ 30 րոպեի ընթացքում:
2. Երգել գամմա. մաժոր (բնական, հարմոնիկ), մինոր (բնական, հարմոնիկ, մելոդիկ) բանալիի մոտ մինչև հինգ նշան:
3. Երգել տոնայնության մեջ.
ա) աստիճաններ,
բ) ինտերվալներ՝ դիատոնիկ; եռատոներ; բնորոշ ինտերվալներ (մծց2 և փքց7) լուծումներով,
գ) ակորդներ. գլխավոր աստիճանների եռահնչյուններն իրենց շրջվածքներով, փքց 35 (մաժորի և հարմոնիկ մինորի VII աստիճանի վրա); D7 և շրջվածքները լուծումներով, փոքր և փոքրացված ձգտող VII7 լուծումներով:
4. Երգել հնչյունից դեպի վեր դիատոնիկ ինտերվալներ; եռատոներ; բնորոշ ինտերվալներ (մծց2 և փքց7) լուծումներով և տոնայնության որոշմամբ: Ակորդներ՝ եռահնչյուններ և շրջվածքներ; փքց 35 լուծումով, D7 և շրջվածքներ, փոքր և փոքրացված ձգտող VII7 լուծուներով և տոնայնությունների որոշմամբ:
5. Նոտային տեքստի թերթից երգեցողություն:
6. Լսողությամբ որոշել.
ա) լադեր, մաժոր (երկու տեսակ), մինոր (երեք տեսակ); առանձին տետրախորդներ, աստիճաններ
բ) ինտերվալներ և ակորդներ՝ առանձին և հաջորդաբար:
2.2 Երաժշտական գրագիտություն
0215.06.5 Գործիքային կատարողական արվեստ «Դաշնամուր», «Լարային գործիքներ» (ջութակ, ալտ, թավջութակ)
0215.02.5 «Երգչախմբավարություն»
Դիմորդները պարտավոր են՝
1. Գիտենալ նոտագրության ընդունված կանոնները, ջութակի և բասի բանալիները, հնչյուների տառային անվանումները, ալտերացիայի նշանները, օկտավների անվանումները՝ նշելով դաշնամուրի ստեղնաշարի վրա, դիատոնիկ և քրոմատիկ կիսատոներ և ամբողջ տոներ, էնհարմոնիկ հավասար հնչյուններ:
2. Գիտենալ մետր, ռիթմ, չափ, տեմպ հասկացողությունները: Չափի հիմնական տեսակները: Կարողանալ տևողությունները խմբավորել տակտերի մեջ:
3. Դաշնամուրով նվագել (անվանելով հնչյունները) ցանկացած մաժոր (երկու տեսակի) և մինոր (երեք տեսակի) գամմաներ: Անվանել մաժոր և մինոր ցանկացած տոնայնության բանալու նշանները, տոնայնությունների տառային նշանակումները: Գամմայի տվյալ աստիճանով (գլխավոր և օժանդակ) որոշել մաժոր և մինոր տոնայնության տոնիկան:
4. Գիտենալ տոնայնության սահմանումը; տոնայնությունների կվինտային շրջանը, զուգահեռ, համանուն և էնհարմոնիկ հավասար տոնայնությունները:
5. Կառուցել և որոշել ինտերվալները՝ օկտավայի սահմանում (մաքուր, մեծ, փոքր, եռատոներ, բնորոշներ):
6. Կառուցել եռատոներ և բնորոշ ինտերվալներª լուծել, որոշել տոնայնությունները: Տրված ինտերվալով (եռատոն և բնորոշ) որոշել տոնայնությունները:
7. Շրջել ինտերվալը և որոշել ստացվածը, տրված ինտերվալը մեծացնել և փոքրացնել, կառուցել կոնսոնանս և դիսոնանս ինտերվալներ; դիսոնանս ինտերվալները լուծել կոնսոնանսների մեջ; էնհարմոնիկ եղանակով փոխարինել տվյալ ինտերվալը:
8. Տոնայնության մեջ կառուցել գլխավոր եռահնչյուններ:
Մեծացրած և փոքրացրած եռահնչյուններ լուծումներով; D7 շրջվածքներ լուծումներով, փոքր և փոքրացրած ձգտող VII7 լուծումներով, II7 լուծումներով:
Տրված հնչյունից կառուցել մաժոր, մինոր; մեծացրած և փոքրացրած եռահնչյունները՝ լուծումներով և տոնայնությունների որոշմամբ: Մաժոր և մինոր եռահնչյան շրջվածքներ: D7 և շրջվածքներ; փոքր և փոքրացված VII7, II7 լուծումներով և տոնայնության որոշմամբ:
Տրված ակորդով որոշել տոնայնությունը (մաժոր և մինոր):
9. Կարդալ մաժորի և մինորի քրոմատիկ գամմաները, որոշել առաջին կարգի ազ•ակից տոնայնությունները:
0215.06.5 Գործիքային կատարողական արվեստ «Լարային գործիքներ» (կոնտրաբաս, տավիղ), «Փողային և հարվածային գործիքներ», «Ժողովրդական գործիքներ»
Դիմորդները պարտավոր են՝
1. Գիտենալ նոտագրության ընդունված կանոնները, ջութակի և բասի բանալիները, հնչյուների տառային անվանումները, ալտերացիայի նշանները, օկտավների անվանումները՝ նշելով դաշնամուրի ստեղնաշարի վրա, դիատոնիկ և քրոմատիկ կիսատոներ և ամբողջ տոներ, էնհարմոնիկ հավասար հնչյուններ:
2. Գիտենալ մետր, ռիթմ, չափ, տեմպ հասկացողությունները: Չափի հիմնական տեսակները: Կարողանալ տևողությունները խմբավորել տակտերի մեջ:
3. Դաշնամուրով նվագել (անվանելով հնչյունները) ցանկացած մաժոր (երկու տեսակի) և մինոր (երեք տեսակի) գամմաներ: Անվանել մաժոր և մինոր ցանկացած տոնայնության բանալու նշանները, տոնայնությունների տառային նշանակումները: Գամմայի տվյալ աստիճանով (գլխավոր և օժանդակ) որոշել մաժոր և մինոր տոնայնության տոնիկան:
4. Գիտենալ տոնայնության սահմանումը; տոնայնությունների կվինտային շրջանը, զուգահեռ, համանուն:
5. Կառուցել և որոշել ինտերվալները՝ օկտավայի սահմանում (մաքուր, մեծ, փոքր, եռատոներ, բնորոշներ):
6. Կառուցել եռատոներ և բնորոշ ինտերվալներ՝ (մծց2 և փքց7) տոնայնության մեջ և հնչյունից՝ լուծել, որոշել տոնայնությունները: Տրված ինտերվալով (եռատոն և բնորոշ) որոշել տոնայնությունները:
7. Շրջել ինտերվալը և որոշել ստացվածը, տրված ինտերվալը մեծացնել և փոքրացնել, կառուցել կոնսոնանս և դիսոնանս ինտերվալներ; դիսոնանս ինտերվալները լուծել կոնսոնանսների մեջ:
8. Տոնայնության մեջ կառուցել գլխավոր եռահնչյուններ:
Փոքրացրած եռահնչյունը (մաժորի և հարմոնիկ մինորի VII աստիճանի վրա); D7 և շրջվածքները լուծումներով; փոքր և փոքրացրած ձգտող VII7 լուծումներով:
Տրված հնչյունից կառուցել մաժոր, մինոր; մեծացրած և փոքրացրած եռահնչյունները; փոքրացրած եռահնչյունը (մաժորի և հարմոնիկ մինորի VII աստիճանի վրա) լուծումներով և տոնայնությունների որոշմամբ: Մաժոր և մինոր եռահնչյան շրջվածքներ: D7 և շրջվածքներ; փոքր և փոքրացված VII7, II7 լուծումներով և տոնայնության որոշմամբ:
Տրված ակորդով որոշել տոնայնությունը (մաժոր և մինոր):
215.03.5 «Երաժշտության տեսություն»
Դիմորդները քննություն են հանձնում «Դաշնամուր», «Լարային գործիքներ» (ջութակ, ալտ, թավջութակ) մասնագիտությունների համար սահմանված պահանջների համաձայն, սակայն դրա հետ մեկտեղ նրանք պետք է հանդես բերեն երաժշտական դպրոցի սոլֆեջիոյի ծրագրի առավել խոր իմացություն և ավելի ազատ տիրապետեն դասընթացի գործնական հմտություներին:
Գրել միաձայն թելադրություն 8 տակտ ծավալով, մաժոր կամ մինոր տոնաձայնություններից մեկում քրոմատիզմով: Չափերը՝ 2/4, 3/4, 4/4, 3/8, 6/8: Ռիթմական դժվարություններ՝ սինկոպաների տեսակներ, տրիոլներ, կետով նոտաներ, տասնվեցերորդականներ: Թելադրվում է 10 անգամ, 25 րոպեի ընթացքում:
1. Երգել մաժոր (բնական և հարմոնիկ), մինոր (բնական, հարմոնիկ և մելոդիկ) •ամմաններ:
2. Երգել տոնայնության մեջ.
ա) աստիճաններ,
բ) ինտերվալներ՝ դիատոնիկ; բնորոշ և եռատոներª լուծումներով:
գ) ակորդներ՝ գլխավոր աստիճանների եռահնչյուններն իրենց շրջվածքներով, փքց 35 և մծց 35 լուծումներով, D7 և շրջվածքները լուծումներով, փոքր և փոքրացված ձգտող VII7 լուծումներով; II7 լուծումներով:
3. Երգել հնչյունից վեր և վար դիատոնիկ ինտերվալներ, դեպի վեր՝ եռատոներ, բնորոշ ինտերվալներ լուծումներով: Ակորդներ՝ եռահնչյուններ և շրջվածքներ; փքց 35 և մծց 35 լուծումներով; D7 և շրջվածքները լուծումներով; փոքր և փոքրացված ձգտող VII7 լուծումներով; II7 լուծումներով և տոնայնությունների որոշմամբ:
4. Նոտային տեքստի թերթից երգեցողություն:
5. Լսողությամբ որոշել.
ա) լադեր, մաժոր (երկու տեսակ), մինոր (երեք տեսակ); առանձին տետրախորդներ, աստիճաններ
բ) ինտերվալներ և ակորդներ՝ առանձին և հաջորդաբար:
Բացի թելադրությունից (ավելի բարդ, քան «Դաշնամուր», «Լարային գործիքներ» մասնագիտացումների համար), սոլֆեջիոյի և երաժշտական գրագիտության բանավոր քննություններից, ընդունվողները գրավոր աշխատանք են կատարում երաժշտական գրագիտությունից, որն ընդգրկում է.
1. տրանսպոզիցիայի (փոխադրման) օրինակ,
2. տոնայնության մեջ ինտերվալների և ակորդների կառուցում և որոշում,
3. տրված հնչյունից ինտերվալների և ակորդների կառուցում և որոշում,
4. խմբավորում,
5. քրոմատիկ գամմայի կառուցում (մաժոր և մինոր):
Գրավոր աշխատանքի կատարման համար հատկացվում է 45 րոպե:
3. Դաշնամուր
«Երաժշտության տեսություն» և «Երգչախմբավարություն» մասնագիտությունների գծով ընդունվողները ընդունելության քննություն են հանձնում «Դաշնամուր» առարկայից:
Դիմորդները պարտավոր են կատարել.
ա) մեկ էտյուդ,
բ) եռաձայն բնույթի պոլիֆոնիկ ստեղծագործություն,
գ) խոշոր ձևի մեկ ստեղծագործություն (ռոնդո, վարիացիաներ, սոնատի կամ կոնցերտի մեկ-երկու մաս),
դ) կանտիլենային բնույթի մեկ պիես: