• Երևանի Առնո Բաբաջանյանի անվան

    Պետական Երաժշտամանկավարժական քոլեջ
  • Երևանի Առնո Բաբաջանյանի անվան

    Պետական Երաժշտամանկավարժական քոլեջ
Դիմորդին

Հարգելի դիմորդ

Երեվանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջը
հրավիրում է ձեզ՝ ստանալու մասնագիտական երաժշտական կրթություն

Ավելին

Մեր շրջանավարտները
  
Կապվել մեզ հետ

Հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Ազատության 18

Նորություններ

27 օգոստոսի 2018


Հարգելի Առնո Բաբաջանյանի անվան Պետական Երաժշտամանկավարժական քոլեջի ուսանողներ և դասախոսներ: 

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՁԵԶ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՌԹԻՎ:

Ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ին (շաբաթ): 

Սեպտեմբերի 1-ի միջոցառումների պլանը՝

10.00 – քոլեջի մեծ դահլիճում /1-ին հարկ/ գիտելիքի օրվան նվիրված հանդիպում՝ տնօրինության և առաջին կուրսեցիների ու նրանց ծնողների հետ:

11.00 – առաջին կուրսեցիների հանդիպում կուրսղեկների հետ:

Բոլորի ներկայությունը պարտադիր է:
_______________________________________________________________________

8 դեկտեմբերի 2017

Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանակավարժական քոլեջը կազմակերպում է 

ԴԱՇՆԱՄՈՒՐ ՆՈՐՈԳԵԼՈՒ ԵՎ ԼԱՐԵԼՈՒ ԴԱՍԸՆԹԱՑ

Դասընթացի տևողությունը՝ 5 ամիս
Սկիզբը՝ 2018 թ. փետրվարի 1-ին
Դասընթացի ավարտին շրջանավարտը կկարողանա.

• շտկել դաշնամուրի մեխանիկական թերությունները
• դաշնամուր լարել

Դասընթացը հաջողությամբ ավարտողներին տրամադրվում է սերտիֆիկատ
Ուսանողների գրանցման վերջնաժամկետը՝ ս/թ դեկտեմբերի 25-ը
Դասընթացը վճարովի է
Բաբաջանյան քոլեջի ուսանողների համար գործում է զեղչ

Մանրամասների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով.

(010) 285320, (010) 282979

 

 

________________________________________________________________________

17 հոկտեմբերի 2017
ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Սվետլանա Նավասարդյանի մենահամերգը՝ Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջում:
 

________________________________________________________________________

12 սեպտեմբեր 2017

Հարգելի Առնո Բաբաջանյանի անվան Պետական Երաժշտամանկավարժական քոլեջի շրջանավարտներ: Այս տարի նշվում է քոլեջի 50 ամյակը, ինչի կապակցությամբ հրավիրում ենք ձեզ մասնակցելու առաջիկա միջոցառումներին և նոյեմբերի 24-ին կայանալիք գալա համերգին, որը տեղի կունենա Կոմիտասի անվան կաներային երժշտության տանը:

Մեր քոլեջի բոլոր տարիների շրջանավարտներին հրավիրում ենք միանալ ֆեյսբուքյան խմբին կամ արձագանքել «Հետադարձ կապի» միջոցով: 
  
Եթե ձեզ կամ ձեր մտերիմներին ճանաչեցիք այս նկարներում, խնդրում ենք գրել ներկայիս մասնագիտության կամ զբաղմունքի մասին, նաև կարող եք տեղադրել մեզ մոտ սովորած տարիների ուսանողական նկարներ:
Ակնկալում ենք ակտիվ մասնակցություն:  

________________________________________________________________________

 

Հայտագիր

Գալա-համերգ

Թավջութակի երաժշտության համերգ

Բարեգործական համերգ

Դասացուցակ
2018-2019 ուստարվա առաջին կիսամյակի խմբակային պարապմունքների դասացուցակ Ուշադրություն: Դասացուցակում կարող են մտցվել փոփոխություններ: Ծանոթացեք դրանց ուսումնական մասի ցուցատախտակից:
Հետևեք մեզ