ԱՅՍՕՐ մենք աշխատում ենք ԱՊԱԳԱՅԻ ՀԱՄԱՐ՝ ներդնելով մեր երկրի երաժշտության մեջ մեր լուման

Հարգելի դիմորդ

ԵՐԵՎԱՆԻ ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՔՈԼԵՋԸ
ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ՁԵԶ՝ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Բաբաջանյան քոլեջն իրականացնում է առկա 4-ամյա ուսուցում և տրամադրում պետական նմուշի դիպլոմ  հետևյալ մասնագիտություններով՝
Դաշնամուր
Լարային գործիքներ (ջութակ, ալտ, թավջութակ, կոնտրաբաս)
Փողային և հարվածային գործիքներ(ֆլեյտա, կլարնետ, շեփոր, տրոմբոն և այլն)
Ժողովրդական գործիքներ(դուդուկ, շվի, բլուլ, քանոն, սանթուր, քյամանչա, ուդ, դհոլ և այլն)
Երգեցողություն (դասական, ժողովրդական, էստրադային)
Երգչախմբավարություն
Երաժշտության տեսություն
Քոլեջում կազմակերպվում են նաև կարճաժամկետ դասընթացներ վերոհիշյալ բոլոր մասնագիտություններով:
2019-2020  ուստարվա ընդունելությունը կանցկացվի մրցութային կարգով.
հիմնական կրթության հիմքով (9-րդ դասարանի վկայականով)` անվճար հիմունքներով
միջնակարգ կրթության հիմքով` անվճար  և վճարովի հիմունքներով

Մեր առավելություններն են.
Արդյունավետ կրթական ծրագրեր
Բարձրակարգ  դասախոսական կազմ
Բազմաբովանդակ ուսանողական առօրյա


Քոլեջի տրամադրած դիպլոմը նաև միջնակարգ կրթության վկայական է, ինչն իրավունք է տալիս ուսումը շարունակել ցանկացած ԲՈւՀ-ում:

Զորակոչման տարիքի հասած ուսանողները  կզորակոչվեն ՀՀ ազգային բանակ քոլեջն ավարտելուց հետո:

Քոլեջում գործում են.
Ուսանողական կամերային նվագախումբ
Երգչախումբ
Ժող. գործիքների նվագախումբ
Քանոնների համույթ
Լարային քառյակ
Երաժշտաթատերական ստուդիա

Ընդունելության կարգին կարող եք ծանոթանալ այստեղ

ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՁԵԶ ՄԵՐ ՔՈԼԵՋՈՒՄ