X

 

ԵՐԵՒԱՆԻ ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ 

ԵՐԱԺՇՏԱՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՔՈԼԵՋ ՊՈԱԿ

 

                        

 

Օտարերկրյա քաղաքացիները, ըստ Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ընդունելության կարգի, Քոլեջ կարող են ընդունվել՝ վճարովի համակարգում: 

Օտարերկրյա /ոչ սփյուռքահայ/ քաղաքացիների համար ուսման վարձը բոլոր բաժիններում սահմանված է 500000 (հինգ հարյուր  հազար) ՀՀ դրամ:

 


2021-2022 ուսումնական տարվա ընդունելություն


Հարգելի' դիմորդ

 Այս տարի Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետերաժշտամանկավարժական քոլեջ դիմում-հայտերը հուլիսի 15-ից ներկայացվելու են առցանց dimord.emis.am կայքում։ 

       Դիմում- հայտ ներկայացնելուց հետո, հայտագրման համակարգը կտրամադրի դիմորդին քննական թերթիկ, որտեղ նշված կլինեն քննությունների օրերն ու ժամերը: Հարկավոր կլինի պատճենահանել քննական թերթիկը և դրանով համապատասխան օրը ներկայանալ քննության:

 2021-2022 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ


                       2021- 2022 ուստարվա ընդունելությունը կանցկացվի մրցութային կարգով ըստ


                    մասնագիտությունների, հատկացված՝ անվճար և վճարովի տեղերի համապատասխան 

                                                                                


 

Հիշեցում

Քննության  ներկայանալ քննական թերթիկով, անձը հաստատող փաստաթղթով (անձնագրով, իսկ մինչև 16 տարեկան դիմորդը՝ ծննդյան վկայականով, եթե անձնագիր չունի, կամ զինվորական գրքույկով, կամ ՀՀ ոստիկանության բաժինների կողմից տրված համապատասխան ձևով):                                

 

 Քննությունների ժամանակացույցով նախատեսված օրն անհարգելի պատճառով քննությանը չներկայացած դիմորդին չի թույլատրվում մասնակցել հետագա քննություններին: Հարգելի պատճառով քննությանը չներկայացած դիմորդին, ընդունող հանձնաժողովի որոշմամբ, հնարավորություն է տրվում այն հանձնել, եթե տվյալ առարկայի քննությունները քոլեջում չեն ավարտվել:

 Քոլեջը նվագակցող չի տրամադրում: Դիմորդը կարող է ներկայանալ իր նվագակցողի հետ (մեկ  անձ),ֆոնոգրամա օգտագործելու դեպքում ներկայանալ կամ սեփական նվագարկիչով, կամ կրիչով ( флешка), կամ CD սկավառակով: Հնարավոր է նաև ելույթ ունենալ առանց նվագակցողի:

  Հարցերի համար զանգահարել` (+374)10285320, 091781370 հեռախոսահամարներով:

 


 

2021-2022 ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ


1.    ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ


0215.06.5 ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ «ԴԱՇՆԱՄՈՒՐ»
Դիմորդները պարտավոր են կատարել
ա) եռաձայն բնույթի պոլիֆոնիկ մեկ ստեղծագործություն,
բ) տարբեր բնույթի տեխնիկայի երկու էտյուդ,
գ) խոշոր ձևի մեկ ստեղծա•ործություն, ռոնդո, վարիացիաներ, սոնատի կամ կոնցերտի մեկ-երկու մաս (առաջինը կամ երկրորդն ու երրորդը)
դ) կանտիլենային բնույթի մեկ պիես:

Քննական հանձնաժողովը կարող է լրացուցիչ պահանջել գամմաների և արպեջիոների կատարում:

0215.06.5 ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ «ԼԱՐԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ»
Դիմորդները պարտավոր են կատարել.
Ջութակի դասարան
ա) եռօկտավ երկու գամմա (մաժոր և մինոր) չափավոր շարժմամբ (լեգատոյի 4, 8, 12 և 24 հնչյուններով) և արպեջիո (լեգատոյի 1 և 2 հնչյուններով),
բ) մաժոր և մինոր գամմաներ տերցիայով, սեքստայով և օկտավայով՝ առաջին երեք պոզիցիայի սահմաններում (լեգատոյի 1 և 2 հնչյուններով) չափավոր շարժմամբ,
գ) տարբեր բնույթի տեխնիկայի երկու էտյուդ,
դ) խոշոր ձևի մեկ ստեղծագրծություն. սոնատի կամ կոնցերտի մեկ երկու մաս (առաջինը կամ երկրորդն ու երրորդը),
ե) մեկ պիես (ցանկալի է՝ վիրտուոզ բնույթի),


Ալտի դասարան
ա) եռօկտավ երկու գամմա (մաժոր և մինոր) չափավոր շարժմամբ (լե•ատոյի 4, 8, 12 և 24 հնչյուններով) և արպեջիո (լեգատոյի 1 և 2 հնչյուններով),
բ) մաժոր և մինոր գամմաներ տերցիայով, սեքստայով և օկտավայով՝ առաջին երեք պոզիցիայի սահմաններում (լե•ատոյի 1 և 2 հնչյուններով) չափավոր շարժմամբ,
գ) տարբեր բնույթի տեխնիկայի երկու էտյուդ,
դ) խոշոր ձևի մեկ ստեղծա•ործություն. սոնատի կամ կոնցերտի մեկ երկու մաս (առաջինը կամ երկրորդն ու երրորդը),
ե) մեկ պիես (ցանկալի է՝ վիրտուոզ բնույթի),


Թավջութակի դասարան
ա) եռօկտավ երկու գամմա (մաժոր և մինոր) լեգատոյի 4, 8 և 16 հնչյուններով և արպեջիո՝ չափավոր շարժմամբ,
բ) մաժոր և մինոր գամմաներ տերցիայով, սեքստայով և օկտավայով (լեգատոյի 1 և 2 հնչյուններով) չափավոր շարժմամբ,
գ) տարբեր բնույթի տեխնիկայի երկու էտյուդ,
դ) խոշոր ձևի մեկ ստեղծա•ործություն. սոնատի կամ կոնցերտի մեկ երկու մաս (առաջինը կամ երկրորդն ու երրորդը),
ե) մեկ պիես


Կոնտրաբասի դասարան
ա) մեկ գամմա,
բ) մեկ էտյուդ,
գ) տարաբնույթ երկու պիես կամ խոշոր ձևի ոչ բարդ ստեղծագործություն:


Տավիղի դասարան
ա) երկու գամմա (մաժոր և մինոր) մինչև 4-5 նշան բանալիում, չափավոր շարժմամբ և մեծ արպեջիոներª ձեռքերի հաջորդականությամբ, 
բ) մեկ էտյուդ,
գ) տարաբնույթ երկու պիես (մեկը՝ դասական կոմպոզիտորի):

0215.06.5 ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ «ՓՈՂԱՅԻՆ ԵՎ ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ»
Դիմորդները պարտավոր են կատարել.
Փողային գործիքների դասարան
ա) երկու գամմա (մաժոր և մինոր) մինչև 4 նշան բանալիում, ստակատո և լեգատո, համաչափ շարժմամբ և արպեջիոներ,  
բ) մեկ էտյուդ,
գ) մեկ-երկու պիես (այդ թվում՝ կանտիլենային բնույթի) կամ ցիկլային ստեղծագործության մասեր:


Հարվածային գործիքների դասարան
Քսիլոֆոնով կատարել.
ա) գամմաներ (մաժոր և մինոր) մինչև 4 նշան բանալիում, համաչափ շարժմամբ և արպեջիոներ,  
բ) մեկ էտյուդ,
գ) մեկ-երկու պիես կամ ցիկլային ստեղծա•ործության մասեր:
Փոքր թմբուկով կատարել.
ա) ռիթմիկ ֆի•ուրներ (երկկոտորակներ, եռակոտորակներ, ռիթմիկ կոմբինացիաներ), 
բ) մեկ-երկու էտյուդ:


0215.06.5 ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ «ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ»
Դիմորդները պարտավոր են կատարել.
Քանոնի, թառի, քյամանչայի, ուդի, կիթառի, ակորդեոնի դասարան
ա) մեկ էտյուդ, 
բ) երեք պիես (որից մեկը՝ ցանկալի է մեծածավալ բնույթի):

Դուդուկի, բլուլի, շվիի դասարան
ա) երկու հայկական ժողովրդական մեղեդի (մշակումներ), 
բ) երկու ռիթմիկ ստեղծագործություն:


Դհոլի, սանթուրի դասարան
ա) ռիթմիկ պատկերներ (տարբեր բնույթի):


0215.01.5 ԵՐԳԵՑՈՂՈՒԹՅՈՒՆ
Դիմորդները պետք է դրսևորեն անհրաժեշտ ձայնային և երաժշտական տվյալներ, ունենան առողջ ձայնային ապարատ, երաժշտական լսողություն, ռիթմի զգացողություն և հիշողություն: Ընդունվողները չպետք է ունենան կայուն խոսակցական, ինչպես նաև մասնագիտական գործունեությանը խանգարող՝ արտահայտված ֆիզիկական թերություններ: Դիմորդները պետք է անցած լինեն բժշկական ստուգում ֆոնիատորի և լարինգոլոգի մոտ:

Դիմորդները պարտավոր են կատարել.
ա) Դասական երգեցողություն՝ տարբեր կոմպոզիտորների երկու-երեք ստեղծագործություն (երգ, ռոմանս, թեթև արիա), ժողովրդական երգեցողություն՝ 2 ժող. երգ, հայ կոմպոզիտորի մեկ ստեղծագործություն, էստրադային երգեցողություն՝ երեք տարաբնույթ ստեղծագործություն որոնցից մեկը պարտադիր հայ հեղինակի: 
բ) արտասանել բանաստեղծություն, առակ կամ հատված գեղարվեստական որևէ երկից:



2.    Սոլֆեջիո և երաժշտական գրագիտություն


«Դաշնամուր». «Լարային գործիքներ» (ջութակ, ալտ, թավջութակ), «Երգչախմբային դիրիժորություն» մասնագիտությունների գծով ընդունվողների համար սոլֆեջիոյից և երաժշտական գրագիտությունից քննական պահանջները սահմանվում են մանկական երաժշտական դպրոցի 7-ամյա ուսուցման ծրագրի ծավալով, իսկ «Լարային նվագարաններ»(կոնտրաբաս, տավիղ), «Փողային և հարվածային գործիքներ» և «Ժողովրդական գործիքներ» մասնագիտությունների գծով ընդունվողների համար՝ 5 - ամյա ուսուցման ծրագրերի ծավալով:

2.1.    Սոլֆեջիո
0215.06.5 Գործիքային կատարողական արվեստ «Դաշնամուր», «Լարային գործիքներ» (ջութակ, ալտ, թավջութակ), 0215.02.5 «Երգչախմբավարություն»
Դիմորդներից պահանջվում է.
1.    Գրել միաձայն թելադրություն 8 տակտ ծավալով, մաժոր կամ մինոր տոնաձայնություններից մեկում քրոմատիզմով: Չափերը՝ 2/4, 3/4, 4/4, 3/8, 6/8: Ռիթմական դժվարություններ՝ սինկոպաների պարզ տեսակներ, տրիոլներ, կետով նոտաներ, տասնվեցերորդականներ: Թելադրվում է 10 անգամ, 25 րոպեի ընթացքում: 
2.    Երգել մաժոր (բնական և հարմոնիկ), մինոր (բնական, հարմոնիկ և մելոդիկ) գամմաններ:
3.    Երգել տոնայնության մեջ. 
ա) աստիճաններ,
բ) ինտերվալներ՝ դիատոնիկ; բնորոշ և եռատոներ՝ լուծումներով: 
գ) ակորդներ՝ գլխավոր աստիճանների եռահնչյուններն իրենց շրջվածքներով, փքց 35 և մծց 35 լուծումներով, D7 և շրջվածքները լուծումներով, փոքր և փոքրացված ձգտող VII7 լուծումներով; II7 լուծումներով:
4.    Երգել հնչյունից վեր և վար դիատոնիկ ինտերվալներ, դեպի վեր՝ եռատոներ, բնորոշ ինտերվալներ լուծումներով: Ակորդներ՝ եռահնչյուններ և շրջվածքներ; փքց 35 և մծց 35 լուծումներով; D7 և շրջվածքները լուծումներով; փոքր և փոքրացված ձգտող VII7 լուծումներով; II7 լուծումներով և տոնայնությունների որոշմամբ:
5.    Նոտային տեքստի թերթից երգեցողություն:
6.    Լսողությամբ որոշել.
ա) լադեր, մաժոր (երկու տեսակ), մինոր (երեք տեսակ); առանձին տետրախորդներ, աստիճաններ
բ) ինտերվալներ և ակորդներª առանձին և հաջորդաբար: 

0215.06.5 Գործիքային կատարողական արվեստ «Փողային և հարվածային գործիքներ», «Ժողովրդական գործիքներ», «Լարային գործիքներ» (կոնտրաբաս, տավիղ), 

Դիմորդները պարտավոր են.
1.    Գրել միաձայն թելադրություն 8 տակտ ծավալով, բնական մաժոր կամ մինոր տոնայնություններից մեկում: Չափերը՝ 2/4, 3/4, 4/4, 3/8: Ռիթմական դժվարություններ՝ քառորդներ, ութերորդականներ, տասնվեցերորդական կետով նոտաներ (կես նոտա կետով; քառորդ կետով և ութերորդական; ութերորդական կետով և տասնվեցերորդական; ութերորդական և երկու տասնվեցերորդական; երկու տասնվեցերորդական և ութերորդական): Թելադրվում է 12 անգամ՝ 30 րոպեի ընթացքում: 
2.    Երգել գամմա. մաժոր (բնական, հարմոնիկ), մինոր (բնական, հարմոնիկ, մելոդիկ) բանալիի մոտ մինչև հինգ նշան:
3.    Երգել տոնայնության մեջ.
ա) աստիճաններ,
բ) ինտերվալներ՝ դիատոնիկ; եռատոներ; բնորոշ ինտերվալներ (մծց2 և փքց7) լուծումներով,
գ) ակորդներ. գլխավոր աստիճանների եռահնչյուններն իրենց շրջվածքներով, փքց 35 (մաժորի և հարմոնիկ մինորի VII աստիճանի վրա); D7 և շրջվածքները լուծումներով, փոքր և փոքրացված ձգտող VII7 լուծումներով:
4.    Երգել հնչյունից դեպի վեր դիատոնիկ ինտերվալներ; եռատոներ; բնորոշ ինտերվալներ (մծց2 և փքց7)  լուծումներով և տոնայնության որոշմամբ: Ակորդներ՝ եռահնչյուններ և շրջվածքներ; փքց 35 լուծումով, D7 և շրջվածքներ, փոքր և փոքրացված ձգտող VII7 լուծուներով և տոնայնությունների որոշմամբ:
5.    Նոտային տեքստի թերթից երգեցողություն:
6.    Լսողությամբ որոշել.
ա) լադեր, մաժոր (երկու տեսակ), մինոր (երեք տեսակ); առանձին տետրախորդներ, աստիճաններ
բ) ինտերվալներ և ակորդներ՝ առանձին և հաջորդաբար: 


2.2 Երաժշտական գրագիտություն


0215.06.5 Գործիքային կատարողական արվեստ «Դաշնամուր», «Լարային գործիքներ» (ջութակ, ալտ, թավջութակ)
0215.02.5 «Երգչախմբավարություն»

Դիմորդները պարտավոր են՝
1.    Գիտենալ նոտագրության ընդունված կանոնները, ջութակի և բասի բանալիները, հնչյուների տառային անվանումները, ալտերացիայի նշանները, օկտավների անվանումները՝ նշելով դաշնամուրի ստեղնաշարի վրա, դիատոնիկ և քրոմատիկ կիսատոներ և ամբողջ տոներ, էնհարմոնիկ հավասար հնչյուններ:
2.    Գիտենալ մետր, ռիթմ, չափ, տեմպ հասկացողությունները: Չափի հիմնական տեսակները: Կարողանալ տևողությունները խմբավորել տակտերի մեջ:
3.    Դաշնամուրով նվագել (անվանելով հնչյունները) ցանկացած մաժոր (երկու տեսակի) և մինոր (երեք տեսակի) գամմաներ: Անվանել մաժոր և մինոր ցանկացած տոնայնության բանալու նշանները, տոնայնությունների տառային նշանակումները: Գամմայի տվյալ աստիճանով (գլխավոր և օժանդակ) որոշել մաժոր և մինոր տոնայնության տոնիկան:
4.    Գիտենալ տոնայնության սահմանումը; տոնայնությունների կվինտային շրջանը, զուգահեռ, համանուն և էնհարմոնիկ հավասար տոնայնությունները:
5.    Կառուցել և որոշել ինտերվալները՝ օկտավայի սահմանում (մաքուր, մեծ, փոքր, եռատոներ, բնորոշներ): 
6.    Կառուցել եռատոներ և բնորոշ ինտերվալներª լուծել, որոշել տոնայնությունները: Տրված ինտերվալով (եռատոն և բնորոշ) որոշել տոնայնությունները:
7.    Շրջել ինտերվալը և որոշել ստացվածը, տրված ինտերվալը մեծացնել և փոքրացնել, կառուցել կոնսոնանս և դիսոնանս ինտերվալներ; դիսոնանս ինտերվալները լուծել կոնսոնանսների մեջ; էնհարմոնիկ եղանակով փոխարինել տվյալ ինտերվալը:
8.    Տոնայնության մեջ կառուցել գլխավոր եռահնչյուններ:
Մեծացրած և փոքրացրած եռահնչյուններ լուծումներով; D7 շրջվածքներ լուծումներով, փոքր և փոքրացրած ձգտող VII7 լուծումներով, II7 լուծումներով:
 Տրված հնչյունից կառուցել մաժոր, մինոր; մեծացրած և փոքրացրած եռահնչյունները՝ լուծումներով և տոնայնությունների որոշմամբ: Մաժոր և մինոր եռահնչյան շրջվածքներ: D7 և շրջվածքներ; փոքր և փոքրացված VII7, II7 լուծումներով և տոնայնության որոշմամբ: 
Տրված ակորդով որոշել տոնայնությունը (մաժոր և մինոր):
9.    Կարդալ մաժորի և մինորի քրոմատիկ գամմաները, որոշել առաջին կարգի ազ•ակից տոնայնությունները:


0215.06.5 Գործիքային կատարողական արվեստ «Լարային գործիքներ» (կոնտրաբաս, տավիղ), «Փողային և հարվածային գործիքներ», «Ժողովրդական գործիքներ»
Դիմորդները պարտավոր են՝
1.    Գիտենալ նոտագրության ընդունված կանոնները, ջութակի և բասի բանալիները, հնչյուների տառային անվանումները, ալտերացիայի նշանները, օկտավների անվանումները՝ նշելով դաշնամուրի ստեղնաշարի վրա, դիատոնիկ և քրոմատիկ կիսատոներ և ամբողջ տոներ, էնհարմոնիկ հավասար հնչյուններ:
2.    Գիտենալ մետր, ռիթմ, չափ, տեմպ հասկացողությունները: Չափի հիմնական տեսակները: Կարողանալ տևողությունները խմբավորել տակտերի մեջ:
3.    Դաշնամուրով նվագել (անվանելով հնչյունները) ցանկացած մաժոր (երկու տեսակի) և մինոր (երեք տեսակի) գամմաներ: Անվանել մաժոր և մինոր ցանկացած տոնայնության բանալու նշանները, տոնայնությունների տառային նշանակումները: Գամմայի տվյալ աստիճանով (գլխավոր և օժանդակ) որոշել մաժոր և մինոր տոնայնության տոնիկան:
4.    Գիտենալ տոնայնության սահմանումը; տոնայնությունների կվինտային շրջանը, զուգահեռ, համանուն:
5.    Կառուցել և որոշել ինտերվալները՝ օկտավայի սահմանում (մաքուր, մեծ, փոքր, եռատոներ, բնորոշներ):
6.    Կառուցել եռատոներ և բնորոշ ինտերվալներ՝ (մծց2 և փքց7)  տոնայնության մեջ և հնչյունից՝ լուծել, որոշել տոնայնությունները: Տրված ինտերվալով (եռատոն և բնորոշ) որոշել տոնայնությունները:
7.    Շրջել ինտերվալը և որոշել ստացվածը, տրված ինտերվալը մեծացնել և փոքրացնել, կառուցել կոնսոնանս և դիսոնանս ինտերվալներ; դիսոնանս ինտերվալները լուծել կոնսոնանսների մեջ:
8.    Տոնայնության մեջ կառուցել գլխավոր եռահնչյուններ:
Փոքրացրած եռահնչյունը (մաժորի և հարմոնիկ մինորի VII աստիճանի վրա); D7 և շրջվածքները լուծումներով; փոքր և փոքրացրած ձգտող VII7 լուծումներով:
 Տրված հնչյունից կառուցել մաժոր, մինոր; մեծացրած և փոքրացրած եռահնչյունները; փոքրացրած եռահնչյունը (մաժորի և հարմոնիկ մինորի VII աստիճանի վրա) լուծումներով և տոնայնությունների որոշմամբ: Մաժոր և մինոր եռահնչյան շրջվածքներ: D7 և շրջվածքներ; փոքր և փոքրացված VII7, II7 լուծումներով և տոնայնության որոշմամբ: 
Տրված ակորդով որոշել տոնայնությունը (մաժոր և մինոր):


215.03.5    «Երաժշտության տեսություն»


Դիմորդները քննություն են հանձնում «Դաշնամուր», «Լարային գործիքներ» (ջութակ, ալտ, թավջութակ) մասնագիտությունների համար սահմանված պահանջների համաձայն, սակայն դրա հետ մեկտեղ նրանք պետք է հանդես բերեն երաժշտական դպրոցի սոլֆեջիոյի ծրագրի առավել խոր իմացություն և ավելի ազատ տիրապետեն դասընթացի գործնական հմտություներին: 
Գրել միաձայն թելադրություն 8 տակտ ծավալով, մաժոր կամ մինոր տոնաձայնություններից մեկում քրոմատիզմով: Չափերը՝ 2/4, 3/4, 4/4, 3/8, 6/8: Ռիթմական դժվարություններ՝ սինկոպաների տեսակներ, տրիոլներ, կետով նոտաներ, տասնվեցերորդականներ: Թելադրվում է 10 անգամ, 25 րոպեի ընթացքում: 
1.    Երգել մաժոր (բնական և հարմոնիկ), մինոր (բնական, հարմոնիկ և մելոդիկ) •ամմաններ:
2.    Երգել տոնայնության մեջ. 
ա) աստիճաններ,
բ) ինտերվալներ՝ դիատոնիկ; բնորոշ և եռատոներª լուծումներով: 
գ) ակորդներ՝ գլխավոր աստիճանների եռահնչյուններն իրենց շրջվածքներով, փքց 35 և մծց 35 լուծումներով, D7 և շրջվածքները լուծումներով, փոքր և փոքրացված ձգտող VII7 լուծումներով; II7 լուծումներով:
3.    Երգել հնչյունից վեր և վար դիատոնիկ ինտերվալներ, դեպի վեր՝ եռատոներ, բնորոշ ինտերվալներ լուծումներով: Ակորդներ՝ եռահնչյուններ և շրջվածքներ; փքց 35 և մծց 35 լուծումներով; D7 և շրջվածքները լուծումներով; փոքր և փոքրացված ձգտող VII7 լուծումներով; II7 լուծումներով և տոնայնությունների որոշմամբ:
4.    Նոտային տեքստի թերթից երգեցողություն:
5.    Լսողությամբ որոշել.
ա) լադեր, մաժոր (երկու տեսակ), մինոր (երեք տեսակ); առանձին տետրախորդներ, աստիճաններ
բ) ինտերվալներ և ակորդներ՝ առանձին և հաջորդաբար: 
Բացի թելադրությունից (ավելի բարդ, քան «Դաշնամուր», «Լարային գործիքներ» մասնագիտացումների համար), սոլֆեջիոյի և երաժշտական գրագիտության բանավոր քննություններից, ընդունվողները գրավոր աշխատանք են կատարում երաժշտական գրագիտությունից, որն ընդգրկում է.
1.    տրանսպոզիցիայի (փոխադրման) օրինակ,
2.    տոնայնության մեջ ինտերվալների և ակորդների կառուցում և որոշում, 
3.    տրված հնչյունից ինտերվալների և ակորդների կառուցում և որոշում, 
4.    խմբավորում,
5.    քրոմատիկ գամմայի կառուցում (մաժոր և մինոր):
Գրավոր աշխատանքի կատարման համար հատկացվում է 45 րոպե:


3.    Դաշնամուր


«Երաժշտության տեսություն» և  «Երգչախմբավարություն» մասնագիտությունների գծով ընդունվողները ընդունելության քննություն են հանձնում «Դաշնամուր» առարկայից:
Դիմորդները պարտավոր են կատարել.
ա) մեկ էտյուդ,
բ) եռաձայն բնույթի պոլիֆոնիկ ստեղծագործություն,
գ) խոշոր ձևի մեկ ստեղծագործություն (ռոնդո, վարիացիաներ, սոնատի կամ կոնցերտի մեկ-երկու մաս),
դ) կանտիլենային բնույթի մեկ պիես: