2026-2027 ուստարվա ընդունելություն
Մրցույթի արդյունքները
ՆԵՐԲԵՌՆԵԼ
Քննական պահանջները
Վարձաչափ
Ընդունելության տեղերը՝
Հիմնական կրթությամբ
Միջնակարգ կրթությամբ
Ընդունելության քննությունների ժամանակացույցը
Հարգելի' դիմորդ
Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետերաժշտամանկավարժական քոլեջ դիմում-հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականի հուլիսի 31-ը ներառյալ ժամը 18։00՝ առցանց hayt-college.emis.am կայքում: Հայտերի լրացման ժամկետները բաց չթողնելու, նորություններին ծանոթանալու համար, խնդրում ենք հետևել քոլեջի ֆեյսբուքյան էջին՝ https://www.facebook.com/babajanyancollege և պաշտոնական կայքին՝ babajanyancollege.am։
Քննությունները կանցկացվեն հուլիսի 25-ից օգոստոսի 8-ը ներառյալ:
Դիմում- հայտ ներկայացնելուց հետո, հայտագրման համակարգը կտրամադրի դիմորդին քննական թերթիկ, որտեղ նշված կլինի առաջին քննության օրը, հաջորդ քննական օրվա մասին կտեղեկանաք առաջին քննության օրը՝ քոլեջում։ Հարկավոր կլինի պատճենահանել քննական թերթիկը և դրանով համապատասխան օրը ներկայանալ քննության:
Քննության ներկայանալ քննաթերթիկում նշված ժամից 20 րոպե շուտ։
Քննության ներկայանալ՝ հայտագրման համակարգի hayt-college.emis.am կայք/ ձեր էջից տպված քննական թերթիկով /առանց քննաթերթիկի դիմորդը քննության մասնակցել չի կարող/, անձը հաստատող փաստաթղթով (անձնագրով, իսկ մինչև 16 տարեկան դիմորդը՝ ծննդյան վկայականով, եթե անձնագիր չունեք, կամ զինվորական գրքույկով, կամ ՀՀ ոստիկանության բաժինների կողմից տրված համապատասխան ձևով): Անհրաժեշտ է նաև ունենալ առանձին թղթի վրա գրված ձեր անուն, ազգանունը և մասնագիտական առարկայի կատարվող ծրագիրը /կոմպոզիտորը, ստեղծագործության անվանումը/։
Երգեցողության բաժնի դիմորդները պետք է անցած լինեն բժշկական ստուգում ֆանիատորի մոտ և տեղեկանքով ներկայանան մասնագիտության քննությանը:
Քննությունների ժամանակացույցով նախատեսված օրն անհարգելի պատճառով քննությանը չներկայացած դիմորդին չի թույլատրվում մասնակցել հետագա քննություններին: Հարգելի պատճառով քննությանը չներկայացած դիմորդին, ընդունող հանձնաժողովի որոշմամբ, հնարավորություն է տրվում այն հանձնել, եթե տվյալ առարկայի քննությունները քոլեջում չեն ավարտվել:
Դիմորդը կարող է ներկայանալ իր նվագակցողի հետ (երկու անձ): Քոլեջը, դիմորդի ցանկության դեպքում, կտրամադրի նվագակցող:
Երգեցողության բաժնի դիմորդներին, ֆոնոգրամա օգտագործելու դեպքում, հարկավոր է ներկայանալ կամ սեփական նվագարկիչով, կամ կրիչով ( флешка), կամ CD սկավառակով:
Լրացուցիչ տեղեկությունների համար հետևեք քոլեջի ֆեյսբուքյան էջին՝ https://www.facebook.com/ և պաշտոնական կայքին՝ babajanyancollege.am:
Հարցերի դեպքում զանգահարեք (+374)10285320, բջջ. (+374)91 781370 հեռախոսահամարներով:
Ուղեցույց՝ քոլեջի հաշվեհամարին վճարում կատարելու համար
Վճարման վավերապայմանները
Ստացող՝ ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ» ՊՈԱԿ
ՀՀ ՖՆ Գործառնական վարչություն
Հաշվեհամար՝ 900018002528
Վճարման կարգը
Ուսման վարձը կամ այլ վճարումները խորհուրդ է տրվում կատարել
բանկի ցանկացած մասնաճյուղում,
բանկի բջջային (մոբայլ) հավելվածի միջոցով,
ինտերնետ-բանկինգ համակարգի միջոցով:
Խուսափել վճարային տերմինալի կամ էլեկտրոնային դրամապանակի միջոցով, ինչպես նաև «ՀայՓոստ» ՓԲԸ-ի միջոցով վճարումներ կատարելուց, քանի որ այդ եղանակներով կատարված վճարումների դեպքում կարող են առաջանալ վճարողի նույնականացման դժվարություններ:
Վճարման նպատակը
Վճարում կատարելիս «Վճարման նպատակ» դաշտում պարտադիր նշեք՝ ուսանողի անունը, ազգանունը, հայրանունը, մասնագիտությունը, կուրսը:
Կարևոր տեղեկություն եկամտային հարկի վերադարձի վերաբերյալ
Եկամտային հարկի վերադարձի իրավունք կարող է ունենալ միայն այն ծնողը, որի կողմից փաստացի կատարվել է ուսման վարձի վճարումը:
Ուսման վարձը կարող է վճարվել նաև երկու ծնողների կողմից, օրինակ՝ վճարի մի մասը կարող է կատարել մեկ ծնողը, իսկ մնացած մասը՝ մյուս ծնողը: Այդ դեպքում յուրաքանչյուր ծնող կարող է եկամտային հարկի վերադարձի համար ներկայացնել իր կողմից փաստացի կատարված վճարման գումարը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով: