X

                                                                                                                 

Հայտարարվում է մրցույթ` «Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ» ՊՈԱԿ-ում լարային գործիքների (ջութակ) կատարողական արվեստի դասավանդող դասախոսի և երաժշտատեսական դասընթացների դասախոսի թափուր տեղերի համար:

Դասախոսի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ դասաբաշխման:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ փաստաթղթային և հարցազրույցի: Մասնակիցների գիտելիքների և կարողությունների ստուգումը՝ հարցազրույցն իրակացվելու է Քոլեջի կողմից կազմված հարցատոմսերով:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում՝

  1. դիմում (Ձև 1),
  2. բարձրագույն մասնագիտական կրթության մասին հավաստող փաստաթուղթ (դիպլոմ) (բնօրինակը և պատճենը),
  3. անձնագիր (բնօրինակը և պատճենը),
  4. աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում),
  5. ինքնակենսագրություն (Ձև 4),
  6. Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ,
  7. այլ պետության քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,
  8. մեկ լուսանկար՝ 3x4 չափի:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերի ընդունման ժամկետն է` 12.08.2021 թ. - 26.08.2021 թ.:

Փաստաթղթերն ընդունվում են բոլոր աշխատանքային օրերին, ժամը 09:00-ից 18:00-ը, Ազատության 18 հասցեում:

Հարցազրույցը կանցկացվի 27.08.2021 թ., ժամը 10:00-ին, Ազատության 18 հասցեում:

Տեղեկությունների համար զանգահարել (010) 285320 հեռախոսահամարով: