X

ԱՐՄԵՆ  ՔՐԻՍՏԱՓՈՐԻ  ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ծնվել է 1960թ. ապրիլի 6-ին Երևանում:


ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ
1979թ. - ավարտել է Երևանի Չայկովսկու անվան ՄՄԵԴ-ի ջութակի բաժին (պրոֆ. Հրաչյա Բոգդանյանի դասարան): 
1984թ. - ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան (պրոֆ. Հրաչյա Բոգդանյանի դասարան) ստանալով կամերային անսամբլի արտիստի և դասատուի որակավորում 
1999թ. - ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրան /պրոֆ. Արամ Շամշյանի դասարան/ «Երաժշտական արվեստ» մասնագիտությամբ: 
24.01.2001թ. - ստացել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մասնագիտական լարային ամբիոնի դոցենտի կոչում 
01.10.2008թ. - ստացել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մասնագիտական լարային ամբիոնի պրոֆեսորի կոչում
 
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
1979-1985թթ. - Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի նվագախմբի արտիստ
1985-1995թթ. - Հեռուստառադիոյի պետկոմիտեի մանկական հաղորդումների գլխավոր խմբագրության գեղարվեստական հաղորդումների խմբագիր
1987թ. - Երևանի Մ.Միրզայանի անվան թ.5 երաժշտական դպրոցի տնօրենի տեղակալ ուսումնական գծով
1987-1994թթ. - Երևանի թ.21 երաժշտական դպրոցի տնօրենի տեղակալ ուսումնական գծով
1987-ից առ այսօր - Մանկավարժական գործունեություն է ծավալել Երևանի Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայում, Չայկովսկու, Սարաջյանի, Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցներում
1994-2008թթ. - Երևանի Ա.Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի փոխտնօրեն ուսումնա- դաստիարակչական աշխատանքների գծով
2008թ. - Երևանի Ա.Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի տնօրենի պաշտոնակատար
2009-ից առ այսօր - Երևանի Ա.Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի տնօրեն:
Վարպետության դասընթացներ ԱՄՆ-ի, Բելգիայի, Լիբանանի, Հայաստանի, ԼՂՀ տարբեր քաղաքներում:
2002թ. - «Կամերտոն» արվեստագետների հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ:
 
«Կամերտոն»  հանրապետական 1-ին մրցույթ-փառատոնի նախագահ:
«Հայաստան» հիմնադրամի երաժշտական գործիքների հանձնաժողովի անդամ: «Ա.Բաբաջանյանի անվան երիտասարդ դաշնակահարների հանրապետական մրցույթ»-ի կազմկոմիտեի նախագահ:
Հեռուստատեսային հաղորդաշարերի հեղինակ / «Մեղեդի»,«Մուտք», «Ծիր Կաթին»:
Հանրապետական և քաղաքային մի շարք մրցույթների, փառատոների մրցութային հանձնաժողովների անդամ:
2011 թվականից  հանդիսանում է «Առնո Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթ-փառատոն» -ի գեղարվեստական խորհրդի նախագահ:
ՀՀ միջին մասնագիտական կրթության համակարգի ծրագրերի և չափորոշիչների հանձնաժողովի աշխատանքների մասնակից:
Սաներից շատերը միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիրներ են:

ՊԱՏՎՈԳՐԵՐ 
2001 - Պատանի ջութակահարների և թավջութակահարների Ա. Գաբրիելյանի և Ս.Ասլամազյանի անվան 5-րդ հանրապետական մրցույթի «Լավագույն արդյունք ցուցաբերած ուսուցիչ» պատվոգիր
2004 - Երևանի քաղաքապետի պատվոգիր
2004 - Էմին Խաչատուրյանի անվան պատանի երաժիշտ- կատարողների հանրապետական 2-րդ մրցույթ-փառատոնի «Լավագույն դասատու» շնորհագիր
2004 - Լոս-Անջելեսի «Նոր սերունդ»  մշակութային միության գնահատագիր
2006 - Երևանի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի վարչության շնորհակալագիր Կ.Սարաջյանի անվան երաժշտական դպրոցի 50-ամյակի կապակցությամբ
2010 - Մանկավարժական գործունեության 30 և ծննդյան 50 ամյա հոբելյանների առթիվ` ոսկե մեդալներ ՀՀ Կրթության և գիտության նախարարության և «Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամ»-ի կողմից
2015 - Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով և պատվոգրով:
2017 - ՀՀ անկախության 26-րդ տարեդարձի առթիվ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ կրթության բնագավառում ունեցած վաստակի համար շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի կոչում: